menu
person
Համաձայն ՀՀ քաղ. օր. 1219 հոդվածի` չորրորդ հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրներ, հորաքույրներ, մորեղբայրներ, մորաքույրներ): Մինչև ժառանգության բացումն այս ժառանգների մահացած լինելու դեպքում նրանց երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով
    Ինչպես տեսնում ենք, ըստ օրենքի ժառանգների շրջանակը սահմանելիս ժառանգների չորս հերթում էլ օրենսդիրն ընդգրկել է միայն ժառանգատուի ազգականներին
 Այդ սկզբունքից որպես բացառություն, ՀՀ Քաղ. օր. 1220 հոդվածով ըստ օրենքի ժառանգների թվին են դասված նաև այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում` նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որոնք ժառանգության են հրավիրվում:
      
           Թվարկված չորս հերթից յուրաքանչյուրում ներառված ժառանգները ժառանգման հրավիրվելու իրենց հերթում օգտվում են ժառանգության իրենց բաժինն ստանալու իրավունքից, եթե որպես անարժան ժառանգ չեն մեկուսացվել ժառանգությունից:

 
1 2
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }