menu
person
Կորպորատիվ իրավունքի ոլորտում մեր գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները.


 
  • Կորպորատիվ հարցերով գրավոր ու բանավոր խորհրդատվություն Ընկերության գործունեության ցանկացած փուլում,
  • Ընկերության հիմնադրում, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծում,
  • Օտարերկրյա և մասնավոր ներդրումներ, բաժնետոմսերի կամ բաժինների ձեռքբերման և օտարման գործընթացների կազմակերպում և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
  • Կորպորատիվ ֆինանսներ և շահույթի բաշխման հետ կապված հարցերի կարգավորում,
  • Ընկերությունների գրանցում, կանոնադրությունների, հիմնադիր պայմանագրերի, բաժնետերերի/մասնակիցների միջև համաձայնագրերի և այլ հիմնադիր փաստաթղթերի կազմում
  • Ընկերության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների (գտնվելու վայրը, ֆիրմային անվանումը, մասնակիցների ցանկը և այլն) պետական գրանցման կազմակերպում, ինչպես նաև գրանցման ոչ ենթական փոփոխությունների (օրինակ՝ գործադիր մարմնի ղեկավարի) կատարում,
  • Ընկերությունների գրանցման հետ կապված ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, մասնավորապես իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, ռեեստրի վարումն իրականացնող կազմակերպություններում, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայում և այլն,
  • Ընկերությունների միացման, միաձուլման, առանձնացման և վերակազմավորման (Կազմակերպական-իրավական ձևի փոփոխություն)գործընթացի կազմակերպում և անհրաժեշտ փաստաթղթերի (ներառյալ բաժանիչ հաշվեկշիռների) պատրաստում,
  • Արժեթղթեր և ֆինանսական շուկաներ, արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, կանոնադրական կապիտալի չափի փոփոխության հետ կապված հարցեր,
  • Ընկերության կողմից կնքվող գործարքների (ներառյալ խոշոր և շահագրգռվածությամբ գործարքներ) և դրանցով պայմանավորված կորպորատիվ որոշումների պատրաստում,
  • Գործադիր մարմնի ղեկավարի, տնօրենների խորհրդի, բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշումների և արձանագրությունների պատրաստում,
  • Կորպորատիվ ոլորտի իրավական աուդիտ,
  • Ընկերության կորպորատիվ բնույթի փաստաթղթերի համապատասխանության ստուգում և մշտական վերահսկողություն,
  • Մասնակիցների/Բաժնետերերի միջև կամ գործադիր մարմնի ղեկավարի և բաժնետերերի միջև առաջացած վեճերի լուծում ինչպես բանակցությունների, այնպես էլ դատական ճանապարհով,
  • Ամբողջական իրավաբանական աջակցություն Ընկերությունների լուծարման և սնանկության/անվճարունակության փուլերում:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }