Պետական պարգևները և շքանշանները ժառանգության զանգվածի մեջ մտնու՞մ են
Պետական պարգևները և շքանշանները, որոնք ժառանգատուն ժառանգել է իր կենդանության օրոք, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղ. օր., հոդվ. 1251): Նախկինում պետական պարգևներով պարգևատրված քաղաքացիների մահից հետ, նրանց ստացած պետական պարգևներն ու շքանշանները պետք է տնօրինվեն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն այդ օրենքի 17-րդ հոդվածի՝ պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևներն ու դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ՝ հանձնվել թանգարաններին: Պատական պարգևները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ: Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ: