menu
person
Ո՞վ է ժառանգը
 
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ օրենքի և ժառանգներ ըստ կտակի
    Նման բաժանման իմաստն այն է, որ եթե ժառանգատուն կենդանության օրոք կտակ չի կազմել այն մասին, թե ինչպիսի կարգադրություն է անում իրեն պատկանող սեփականությունը իր մահից հետո տնօրինելու վերաբերյալ, ապա նրա սեփականության տնօրինման հարցը լուծվում է օրենքով` որպես սեփականություն հանձնվում է այն անձանց, որոնց օրենքը ճանաչում է որպես ժառանգներ: Այս կատեգորիայի ժառանգներ օրենքը ճանաչում է մահացածի /ժառանգատուի/ հետ ազգակցական կապեր ունեցող անձանց:
    ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը, սահմանելով սեփականատիրոջ կողմից իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը, ավելացրել է նաև այդ սեփականությունը կտակելու իրավունքը, թեկուզ և կտակելը սեփականության տնօրինման եղանակներից մեկն է
    Իր գույքը ցանկացած անձի կտակելը սեփականատիրոջ  սահմանադրական իրավունքն է, որից հետևում է, որ ըստ կտակի ժառանգ կարող են լինել նաև կտակարարի հետ հարազատական որևէ կապ չունեցող անձինք: Օրենսգրքի  1190 հոդվածով հատուկ ամրագրված է, որ ըստ կտակի ժառանգներ կարող են լինել նաև ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև  օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
    Ասվածի հիման վրա կարելի է սահմանել, որ ժառանգն այն անձն է, որն ըստ օրենքի կամ ըստ կտակի իրավունք ունի բաժին ստանալու ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքից:

 
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }