Ո՞Վ է ժառանգատուն
Ժառանգատուն այն մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված քաղաքացին է, որին պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն:
Օրենքի իմաստով, ժառանգատու կարող է լինել միայն ֆիզիկական անձը: Իրավաբանական անձի լուծարման, վերակազմակերպման, միացման և այլ դեպքերում նրան պատկանող գույքի ճակատագիրը որոշվում է իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող իրավական նորմերով:
Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից: Օրինակ, նորածինը կարող է հանդիսանալ ժառանգատու, եթե նա մահացել է և նրա անվամբ գույք կա որպես սեփականություն: