Ո՞րն է կտակի և նվիրատվության տարբերությունը
Ինչպես կտակը, այնպես էլ նվիրատվությունը միակողմ գործարքներ են: Կտակի և նվիրատվության էական տարբերությունն այն է, որ կտակի միջոցով գույքի սեփականության իրավունքը սեփականատիրոջ մահից հետո փոխանցվում է այլ անձի: Կտակարարն իր կենդանության օրոք ցանկացած պահի կարող է փոփոխել, լրացնել կամ վերացնել կտակը` առանց այդ մասին որևէ անձի բացատրություններ տալու, մինչդեռ նվիրատվության դեպքում սեփականության իրավունքը նվիրառուին /գույքը ստացողին/ փոխանցվում է պայմանագրի կնքման պահից: Սա նշանակում է, որ գույքի սեփականատերը նվիրատվության պայմանագրի կնքման պահից կորցնում է դրա նկատմամբ սեփականության իրավունքը: Ավելին, նվիրատվության պայմանագիրը միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում կարող է վերացվել: