menu
person
Ժառանգության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-79 գլուխներում ներառված նորմերով: Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չլինելու դեպքերում, ժառագությանը վերաբերող որոշ հարաբերություններ կարող են կարգավորվել նաև այլ օրենքներով:
Ժառանգության հասկացությունն անխզելիորեն կապվում է անձի մահվան և մահացածին պատկանող սեփական գույքի և այլ նյութական արժեքների, այդ թվում նաև մտավոր սեփականության ճակատագրի որոշման հետ: Դա նաև անձի սեփականության իրավունքի իրականացման ձևերից մեկն է:
    Նկատի պետք է ունենալ, որ քաղաքացու մահը հիմք չէ մահացածի սեփականության իրավունքը դադարած համարելու համար: Մահացածի սեփականության իրավունքը դադարում է օրենքով նախատեսված կարգով նրան պատկանող գույքի օտարման հիմքերով:
      Քաղաքացիական օրենսգրքի 1184 հոդվածը վերնագրված է «ժառանգության հասկացությունը» և որպես այդպիսին սահմանում է. «Ժառանգության դեպքում մահացածի գույքը /ժառանգությունը/ անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով»:
  
        Որքանով է հաջողված ժառանգության հասկացության այսպիսի սահմանումը, այլ հարց է, կարևորվում է այն, որ հոդվածից հասկանալի է դառնում, որ ժառանգությունը կապվում է անձի մահվան հետ, որ դա մահացածի գույքի ամբողջությունն է, որի ժառանգման իրավունքը/ որպես սեփականություն ստանալու իրավունքը/, ինչպես կտեսնենք օրենսգրքի հաջորդ նորմերը քննարկելիս, պատկանում է նրա ժառանգներին կամ կտակով մատնանշված անձանց:
        Ժառանգության հետ կապված հարաբերություններում օգտագործվող հիմնական հասկացություններն են` «ժառանգատու», «ժառանգ», «ժառանգության գույք կամ ժառանգության զանգված», «կտակ», «կտակարար», «ժառանգության բացում», «ժառանգության ընդունում», «նոտար», որոնցից յուրաքանչյուրի մասին կխոսվի առանձին:

 
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }