Նոտարի կողմից ժառանգական գույքի պահպանման համար ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն
Հաճախ նախքան ժառանգների կողմից ժառանգությունը ընդունելը անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն պահպանել, այլև կառավարել ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը: Նման անհրաժեշտությունը պայմանավորված է լինում ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի առանձին տեսակներից, ինչը հաշվի առնելով էլ օրենքը իրավունք է վերապահել (պարտավորեցրել է) նոտարին դրանց պահպանման և կառավարման նպատակով կնքել գույքի հավատարմագրային կառվարման, պահատվության և այլ պայմանագրեր: Գույքի հավատարմագրային կառավարիչը, պահառուն և այն մյուս անձինք, որոնք նոտարի հետ կնքած այս կամ այն պայմանագրով իրականացնում են ժառանգական գույքի կառավարման և պահպանմանն ուղղված գործողությունները, իրավունք ունեն կատարել որոշակի իրավաբանական գործողություններ և հանդես գալ տարաբնույթ իրավահարաբերություններում: Նշված անձինք, եթե ժառանգ չեն հանդիսանում, ապա, որպես կանոն կարող են պահանջել վարձատրություն ժառանգական գույքի պահպանման համար, որոնք հատուցվում են ժառանգական գույքի հաշվին:
Ժառանգական գույքի պահպանությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ժառանգների կողմից ժառանգությունը չի ընդունվել, սակայն ոչ ավելի, քան վեց ամսվա ժամկետը լրանալը, որը սահմանված է ժառանգությունն ընդունելու համար: