menu
person

Սահմանում է պետական գրանցման և պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը և տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորների, արժեթղթավորման հիմնադրամների, կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և այդ կազմակերպությունների մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, հիմնարկների, ինչպես նաև այդպիսի օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:

Պայմանագրային ներդրումային ֆոնդերը, որոնց կանոնները «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: