menu
person
Ինչպիսի՞ն է ժառանգության վկայագիր տալու կարգը


Ժառանգը ժառանգությունն ընդունելու համար համապատասխան նոտարական գրասենյակ է դիմում և փաստաթղթերը ներկայացնում ժառանգության բացման պահից սկսած վեց ամսվա ընթացքում: Ի հավաստումն ժառանգության ընդունման փաստի՝ նոտարը ժառանգին է հանձնում ժառանգության իրավունքի վկայագիր:
Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու դեպքում նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
Մինչև ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարզում է նաև ժառագությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը, եթե այդպիսիք կան` ըստ կտակի ժառանգներին նախազգուշացնելով օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու համար պատասխանատվության մասին («Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, 63 հոդված, 1, 2 մաս):
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }