menu
person
Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ կտակակատարի գտնվելու վայրում նոտարական գրասենյակ չկա


Ինչպես արդեն նշվել է, կտակը պարտադիր ենթակա է վավերացման նոտարական կարգով: Սակայն հնարավոր են դեպքեր, երբ հանգամանքների բերումով կտակ կազմելու ցանկությունը կամ դրա անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ անձը գտնվում է որոշակի հատուկ միջավայրում, որտեղ, բնականաբար, բացակայում են նոտարական գրասենյակները: Այս ամենը հաշվի առնելով, օրենքը նախատեսում է այն անձանց շրջանակը, որոնց կողմից վավերացված կտակը օրենքի ուժով հավասարեցվում է նոտարական կարգով վավերացված կտակին, դրանք են՝
- հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները՝ վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից,
- զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, իսկ զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների կտակները՝ վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից,
- հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկան նոտար, ապրող անձանց կտակները, վավերացված համայնքի ղեկավարի կողմից,
- երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները՝ վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների կողմից,
- Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները՝ վավերացված այդ նավերի նավապետերի կողմից,
- ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները՝ վավերացված ազատազրկման վայրերի հիմնարկների պետերի կողմից:
Միևնույն ժամանակ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1205 հոդվ. 7-րդ կետը սահմանում է՝ «Այն դեպքերում, երբ նոտարական գործողություններ կատարելն օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձանց, նոտարի փոխարեն կտակը վավերացնում է համապատասխան պաշտոնատար անձը՝ կտակի ձևի և դրա նոտարական վավերացման կարգի մասին սույն օրենսգրքի կանոնները պահպանելով»:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }