menu
person
Ինչպե՞ս է որոշվում ժառանգների բաժնեչափը ժառանգական գույքի նկատմամբ


Ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգության կանչված ժառանգները ժառանգական գույքի նկատմամբ ունեն հավասար բաժիններ: Սակայն հնարավոր է, որ ժառանգները փոխադարձ համաձայնությամբ, ժառանգական գույքը բաժանեն ոչ համաչափ բաժիններով: Այսպես, համաձայն ՀՀ քաղ. օր. 1236 հոդվածի՝ ժառանգական զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող գույքը կարող է ժառանգների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ: Նրանց կայացրած համաձայնությունը պետք է ձևակերպվի գրավոր ձևով և ներկայացվի նոտարական գրասենյակ՝ հաստատման համար:Այն դեպքում, երբ ժառանգներն իրենց համաձայնությամբ գույքը բաժանել են ոչ համաչափ բաժիններով, ապա նոտարը ժառանգման իրավունքի վկայագրում նշում է այդ չափերը: Նման համաձայնության առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ նոտարի կողմից ժառանգության վկայական տալու դիմումը մերժելու համար:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }