menu
person
Ինչպե՞ս է կատարվում ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի ժառանգությունը


Գույքը սեփականության իրավունքով որպես կանոն պատկանում է միայն մեկ սուբյեկտի, ով էլ սեփական հայեցողությամբ իրականացնում է գույքի տնօրինումը: Սակայն հնարավոր են դեպքեր, երբ որպես գույքի սեփականատեր հանդես գան մեկից ավելի անձինք: Անձինք, որոնց սեփակնության իրավունքով պատկանում է միևնույն գույքը, կոչվում են համասեփականատերեր: Գույքը մեկից ավելի անձանց կարող է պատկանել կաԲմ ընդհանուր բաժնային սեփականության, կաԲմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համասեփականատերերի բաժինները տվյալ գույքի նկատմամբ արդեն իսկ որոշված են: Գույքը համարվում է համատեղ սեփականություն, երբ դրա նկատմամբ բաժինները համասեփականատերերի միջև դեռևս որոշված չեն: Գույքը համատեղ սեփականությամբ երկու և ավելի անձանց կարող է պատկանել տարբեր հիմքերով՝ (օրինակ, այն ձեռք է բերվում երկու կամ ավելի անձանց կողմից, գույքը նվիրատվում է երկու կամ ավելի անձանց, գույքը ձեռք է բերվում ամուսինների կողմից համատեղ կյանքի ընթացքում և այլն):
Իսկ ինչպե՞ս է տնօրինվում համատեղ սեփականություն համարվող գույքը, երբ մահանում է դրա սեփականատերերից մեկը:
Ընդհանուր սեփականության մասնակցի մահվան դեպքում ժառանգական զանգվածի մեջ է մտնում միայն գույքի՝ նրան պատկանող բաժինը: Համաձայն ՀՀ քաղ. օր. 1247 հոդվածի՝ ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի մահը հիմք է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում նրա բաժինը որոշելու և ՀՀ քաղ. օր. 199 հոդվածով սահմանված կարգով ընդհանուր գույքը բաժանելու կամ մահացած մասնակցի բաժինը դրանից առանձնացնելու համար: Այդ դեպքում ժառանգությունը բացվում է մահացած մասնակցի բաժնին հասանելիք ընդհանուր գույքի, իսկ գույքի բնեղենով բաժանելու անհնարինության դեպքում՝ նման բաժնի արժեքի նկատմամբ:
Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքում նրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակը սեփականության իրավունքի վկայագիր է տալիս ողջ մնացած մասնակցին կամ մասնակիցներին նրանց բոլորի գրավոր դիմումի հիման վրա՝ այդ մասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին: Ծանուցագրի մեջ նշվում է ընդհանուր գույքի կազմը, որի բաժնի նկատմամբ ողջ մնացած մասնակիցը խնդրում է տալ սեփականության իրավունքի վկայագիր, ինչպես նաև պարզաբանվում են ողջ մնացած մասնակիցների (մասնակցի) գույքային պահանջները՝ ժառանգի կողմից վիճարկելու դեպքում դատարան դիմելու իրավունքը («Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, 64 հոդվ, մաս 4):
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }