menu
person
Ինչպե՞ս է կատարվում ժառանգության ընդունումը անչափահասների կողմից


Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 24-ի առաջին կետի՝ իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու՝ քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն՝ տանութ տարեկան դառնալու պահից:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի՝ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
Միևնույն ժամանակ օրենքի 30 հոդվածը իրավունք է վերապահում տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներին ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ գործարքներ կնքնել անձամբ: Հետևաբար, մինչև տասնչորս տարեկան երեխաների կողմից ժառանգության ընդունումը կատարվում է իրենց օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, որդեգրողների կամ խնամակալի կողմից: Միևնույն ժամանակ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1238 հոդվածը, անչափահասների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը հաշվի առնելով, պարտադիր է համարում խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցչի մասնակցությունը ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }