menu
person
Ինչպե՞ս է կատարվում ժառանգատուին չվճարված աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների ժառանգումը


Քաղաքացու կենդանության օրոք որևէ պատճառով նրան չվճարված աշխատավարձի, թոշակի, նպաստի կամ վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգության հարցը կարգավորվում է ՀՀ Քաղ. օր. 1249 հոդվածի կանոններով: Համաձայն այդ հոդվածի՝ նշված գումարները ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:
Նշված գումարները վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Մահացածին չվճարված գումարները ստանալու իրավունք ունեցող նշված անձանց բացակայության կամ վեցամսյա ժամկետում նման պահանջ նրանց կողմից չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են ընդհանուր հիմունքներով:
Ասվածից հետևում է, որ եթե առկա է ժառանգատուի կողմից կազմված կտակ, ապա կտակում նշված անձը վերոհիշյալ գումարները ժառանգելու իրավունք է ձեռք բերում միայն ժառանգությունը բացվելուց վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, պայմանով, որ նշված ժամկետում ժառանգատուի ընտանիքի անդամները կամ նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձինք դրանք ստանալու պահանջ ներկայացրած չլինեն:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }