Ինչպե՞ս է բաժանվում ժառանգական գույքը ըստ օրենքի ժառանգների միջև
Ժառանգության բացման պահին ժառանգատուի ունեցած ամբողջ գույքը, անկախ այն հանգամանքից, թե ինչից է այն բաղկացած, ինչ իրավունքներ ու պարտականություններ են ներառված նրա կազմում, դիտվում է որպես մեկ ամբողջություն: Այն դեպքում, երբ ժառանգը մեկն է, ապա ժառանգատուի ունեցած ամբողջ գույքն անցնում է վերջինիս:
Սակայն, հաճախ ժառանգների թիվը մեկից ավելի է լինում և տվյալ դեպքում առաջանում է այն բաժանելու խնդիրը: Ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե գույքն անցնում է երկու և ավելի ժառանգների, ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության: Ժառանգական գույքն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգական գույքի բաժանում: Ժառանգական գույքը ժառանգների միջև բաշխվում է ժառանգների համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում՝ դատական կարգով: Բնական է, որ ժառանգն իր բաժինը պետք է ստանա գույքի տեսքով (բնեղենով), սակայն երբեմն հնարավոր է, որ ժառանգական գույքն իր բնույթով լինի անբաժանելի (օրինակ՝ ավտոմեքենա): Գույքի բաժանումը ժառանգների միջև անհնարին լինելու դեպքում ժառանգներից մեկը, փոխադարձ համաձայնությամբ, կարող է մյուսին վճարել տվյալ ժառանգի բաժինը հանդիսացող գույքի արժեքը, կամ պարզապես օտարել գույքը՝ ստացված գումարը բաժանելով միմյանց միջև:
Ժառանգումն ըստ կտակի