menu
person
Ի՞նչպես է իրականացվում նոտարի կողմից ժառանգությամբ հասած գույքի պահպանմանումը


Քանի որ օրենքով նախատեսված է ժառանգության ընդունման համար վեցամսյա ժամկետ, ապա հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ վեցամսյա ժամկետում զբաղվել ժառանգական գույքի պահպանման հարցերով՝ գույքի` այս կամ այն անձանց ապօրինի տիրապետմանն անցնելը կանխելու համար: Ժառանգական գույքը պահպանելու պարտականությունը օրենքը դրել է նոտարի վրա: Համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի՝ ժառանգներ, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարը ձեռնարկում է օրենքով սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ: Ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա: Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել ժառանգական գույքը պահպանելու կամ կառավարելու համար:
Ժառանգական գույքի պահպանումը կազմակերպելու համար նոտարը նախ կատարում է գույքագրում այդ գործողությանը մասնակցել ցանկացող շահագրգիռ անձանց և երկուսից ոչ պակաս վկայի մասնակցությամբ: Գույքագրում կատարելիս կազմվում է արձանագրություն, որում նշվում է ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին դիմումը ստանալու ամսաթիվը, գույքագրման ամսաթիվը, գույքագրմանը մասնակցող անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը, ժառանգատուի անունը, ազգանունը, հայրանունը, նրա մահվան օրը, գույքագրվող զանգվածի գտնվելու վայրը, ինչպես նաև մի շարք այլ տվյալներ:
Նոտարը միևնույն ժամանակ իր նախաձեռնությամբ կամ գույքագրման մասնակիցների պահանջով իրավունք ունի հրավիրել գույքը գնահատող մասնագետ:
Արձանագրության մեջ նշվում է նաև այն քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը և բնակության վայրը, որի պահպանությանն է հանձնվում գույքը, նրա անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, երբ և ում կողմից է այն տրված:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }