menu
person
Ի՞նչ է կտակի գաղտնիությունը


Կտակարարի, ինչպես նաև կտակում նշված անձի (անձանց) անվտանգությունից ելնելով՝ կտակի բովանդակությունը ենթակա չէ հրապարակման:
Փակ կտակի դեպքում կտակի բովանդակությանը չեն ծանոթանում նույնիսկ այն վավերացնող նոտարը և վկաները: Ինչ վերաբերում է բաց կտակին, ապա վկաները, ինչպես նաև կտակարարի ֆիզիկական թերությունների կամ անգրագիտության հետևանքով կտակարարի փոխարեն կտակը ստորագորղ անձը նոտարի կողմից նախազգուշացվում են կտակի բովանդակությունը գաղտնի պահելու, ինչպես նաև այդ պահանջը խախտելու համար նախատեսվող իրավական հետևանքների մասին:
Ինչ վերաբերում է կտակը վավերացնող նոտարի կողմից կտակի բովանդակությունը գաղտնի պահելուն, ապա դրա համար նա պարտավորեցված է օրենքով և որպես կտակի գաղտնիության պահպանման պայման՝ կտակի կրկնօրինակը կարող է կտակում նշված ժառանգներին տալ` նրանց կողմից կտակարարի մահվան վկայականը ներկայացնելուց հետո: Կտակում նշված ժառանգների մահվան դեպքում կտակի կրկնօրինակը կարող է նրանց ժառանգներին տրվել կտակարարի և մահացած ժառանգի մահվան վկայականները նրանց կողմից ներկայացվելուց հետո:
Նշված կրկնօրինակները և պատճեները տրվում են համապատասխան դիմումը և պետական տուրքը վճարելու անդորրագիրը տալուց հետո՝ երկու օրվա ընթացքում:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }