menu
person
Ե՞րբ է ժառանգությունը կատարվում ըստ օրենքի


ՀՀ-ում ժառանգումը տեղի է ունենում ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգման կանոններով:
Ըստ օրենքի ժառանգում տեղի է ունենում, երբ՝
• ժառանգատուն կտակ չի թողել,
• ըստ կտակի բոլոր ժառանգները հրաժարվել են ժառանգությունից,
• ըստ կտակի ժառանգը մահացել է ժառանգատուից առաջ և չկան ենթանշանակված ժառանգներ,
• կտակը կազմվել է գույքի մի մասի նկատմամբ, իսկ մնացած մասի ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի ժառանգման կանոններով,
• կտակն ամբողջությամբ կամ դրա մի մասով ճանաչվել է անվավեր:
• կտակում նշված է՝ ժառագման իրավունքից զրկել որոշ ժառանգների, առանց հիշատակելու մյուս ժառանգներին, որոնք դրանով իսկ կարող են ժառանգել ըստ օրենքի:
Այն դեպքում, երբ առկա է նշված պայմաններից որևէ մեկը, ինչպես նաև առկա է օրենքով նախատեսված ըստ օրենքի ժառանգների չորս հերթերից որևէ մեկում նշված անձանցից մեկը, գույքի ժառանգումը կատարվում է ըստ օրենքի ժառանգման կանոններով:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }