menu
person
Ազատազրկման վայրերում կամ հոգեբուժական հիվանդանոցում գտնվողները ինչպե՞ս կարող են ժառանգել գույքը


Այն անձինք, որոնք գտնվում են անազատության մեջ կամ հարկադիր բուժում են ստանում հիվանդանոցային պայմաններում, շարունակում են պահպանել ժառանգման իրենց իրավունքը և, հետևաբար, խնդիր է առաջանում նրանց կողմից սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունն ընդունելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի երկրորդ մասը սահմանում է՝ «ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նշված է այն ընդունելու լիազորությունը»:
Այսինքն՝ կալանավորվածները կամ ազատազրկման վայրերում իրենց պատիժը կրող քաղաքացիները կարող են ժառանգական գույքում իրենց հասանելիք բաժինն ընդունել այլ անձի (ներկայացուցչի) միջոցով՝ վերջինիս համապատասխան լիազորագիր տալու պայմանով:
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ժառանգության բացման պահին գտնվում են հոգեբուժական հիվանդանոցում, ժառանգական գույքում իրենց բաժինը կարող են ընդունել իրենց խնամակալների միջոցով : Հիվանդի նկատմամբ խնամակալությունը սահմանվում է դատական կարգով: Այն դեպքում, երբ հոգեբուժական հիվանդանոցում բուժվող անձի նկատմամբ դատական կարգով խնամակալություն սահմանված չէ (այսինքն՝ հիվանդը չունի խնամակալ), ապա օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում դատարան հայց ներկայացնելու միջոցով կարող է հարգելի համարվել ժառանգի՝ հիվանդանոցում գտնվելու հանգամանքը և հնարավորություն տալ ժառանգելու գույքը:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }