menu
person
Արդյո՞ք ժառանգատուին պատկանող զենքը կարող է ժառանգության կարգով փոխանցվել այլ անձի


Զենքը, թեև գտնվում է քաղաքացիական շրջանառության մեջ, այնուամենայնիվ, այն տիրապետողը պարտադիր պետք է ունենա այն կրելու համար հատուկ թույլատվություն: Քանի որ զենքը հանված չէ քաղաքացիական շրջանառությունից, այն կարող է մտնել ժառանգական զանգվածի մեջ և ժառանգվել ընդհանուր կանոններով: Խնդիրն այն ազատ տիրապետելու մեջ է, ինչը սահմանափակված է օրենքով: Ժառանգման կարգով նման գույք ընդունած անձը պարտավոր է ժառանգությունն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմնին՝ տվյալ գույքն ունենալու հատուկ թույլտվություն ստանալու համար: Համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի, քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունեն ՀՀ տասնութ տարին լրացած քաղաքացիները՝ նման թույլտվություն տալու լիազորությամբ օժտված ներքին գործերի համապատասխան մարմնից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:
Միևնույն ժամանակ, օրենքը հստակ սահմանում է, թե ո՞ր տեսակի զենքերը կարող են ձեռք բերվել քաղաքացիների կողմից, հետևաբար և այն ունենալու թույլտվություն ստանալ:
Այն դեպքում, երբ մերժվում է նման թույլտվություն ստանալու պահանջը, այդ գույքի նկատմամբ ժառանգ հանդիսացող անձի սեփականության իրավունքը դադարում է Քաղ. օր.-ի 282 հոդվածի ուժով: Այդ հոդվածի համաձայն, եթե օրենքով թույլատրվող հիմունքներով քաղաքացու մոտ հայտնվել է այնպիսի գույք, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն և որն ստանալու համար այդ քաղաքացու իրավունքը մերժվել է, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով: Ընդ որում, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում, մինչև գույքի ժառանգման հարցը լուծելը և ժառանգությամբ այն ստացած անձի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը, զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը:
Այսինքն, ժառանգատուի կենդանության օրոք այն գրանցող մարմինն է (ոստիկանության համապատասխան մարմինը)« կրում այն պահելու պարտականությունը, քանի դեռ գույքը ժառանգած անձը չի գրանցել այն ունենալու իր իրավունքը:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }