menu
person
Արդյո՞ք արտաամուսնական կապերից ծնված երեխաները հանդիսանում են ժառանգներ


Երեխաները հանդիսանում են ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներ՝ անկախ այն հանգամանքից նրանք ծնվել են գրանցված ամուսնությունից, թե արտաամուսնական կապերից: Երեխայի ժառանգման հարցի վրա որևէ բացասական ազդեցություն չունի նաև նրա ծնողների ամուսնությունն անվավեր ճանաչելու հանգամանքը: Արտաամուսնական կապերից ծնված երեխան միշտ էլ իր մոր մահից հետո ժառանգելու իրավունք ունի, իսկ ինչ վերաբերում է հոր մահից հետո երեխայի ժառանգմանը, ապա տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի հայրությունը հաստատված լինի օրենքով նախատեսված կարգով: Արտաամուսնական կապերից ծնված երեխայի հայրությունը հաստատվում է.
1. ծնողների համատեղ դիմումի հիման վրա երեխայի հոր վերաբերյալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների (ԶԱԳՍ-ի մարմիններ) կողմից,
2. դատական կարգով,
3. երեխայի մոր հայտարարության հիման վրա երեխայի ծննդյան վկայականում արված գրանցման հիման վրա:
Ինչպես տեսնում ենք, երեխաների կողմից ծնողներին պատկանող գույքը ժառանգելու համար հաշվի է առնվում արյունակցական կապը, այսինքն՝ տվյալ անձից երեխայի սերման հանգամանքը, որն, իհարկե, հաստատված է օրենքով սահմանված կարգով:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }